Պերուի մայրաքաղաք Լիմայում միաժամանակ 92 զույգեր են ամուսանցել: Ինչպես գրում է BBC-ն, յուրաքանչյուր զույգին ամուսիններ է հայտարարել մայրաքաղաքի քաղաքապետ Սուսաննա Վիլյարան: Նորապսակները 18-74 տարեկան են եղել:
Մասսայական ամուսնությունների արարողությունները Պերուում ավելի ու ավելի հաճախ են կազմակերպվում։ Դրանց ավելացման պատճառն այն է, որ արարողությունն ավելի էժան է, քան անհատական պսակադրության կազմակերպումը: Մասսայական հարսանիքով ամուսնության համար յուրաքանչյուր զույգը վճարում է ընդամենը 10 դոլար:
Լիմայի քաղաքապետի խոսքերի համաձայն՝ Ամանորի նախօրեին մասսայական ամուսնությունների կազմակերպումը դարձել է ավանդույթ։
«34 տարի համատեղ ապրելուց հետո այսօր որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները»,- ասել է 64–ամյա Կարմեն Մարկադոն, ով ամուսնացել է 74–ամյա Խորխե Դե Լա Կրուզի հետ:








































