ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի բրիգադի գեներալ Հուսեին Սալամին այսօր հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ն այնպիսի իրավիճակում չէ, որ կարողանա Իրանին թելադրել Հորմուզի նեղուցի հարցում:
«Մեր հասցեին արված ցանկացած սպառնալիքի մենք կտանք համարժեք պատասխան։ Եթե ինչ-որ չափով շոշափվեն Իրանի կենսական նշանակության շահերը, ապա մենք կանգ չենք առնի որևէ ռազմավարական գործողության առաջ»։
Հիշեցնենք, որ շաբաթ օրվանից սկսած՝ Իրանը Հորմուզի նեղուցում ու Ադենի ծոցում իրականացնում է «Վելայաթ 90» խորագրով ռազմածովային զորավարժությունները։ Այսօր իր ուղեկցող ռազմանավերի հետ տվյալ տարածաշրջան է ժամանել ԱՄՆ 5-րդ նավատորմի «Ջոն Սթենիս» ավիակիրը։










































