Monday, 13 05 2024
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ

Թբիլիսի. «Վրաց ընդդիմադիրները Ռուսաստանի միջոցով քաղաքական կյանքում հաստատվելու փորձ են անում»

Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին, մեկնաբանելով Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա «Փառքի հուշարձանի» նմանօրինակի բացմանը վրաց ընդդիմադիր գործիչների մասնակցությունը, հայտարարել է, որ դա Ռուսաստանի հետ ակտիվ շփումների շնորհիվ քաղաքական կյանքում հաստատվելու փորձ է,- հայտնում է Новости-Грузия:
«Մեր հասարակության համար արդեն նորություն չէ, որ գոյություն ունեն որոշակի կատեգորիայի քաղաքական գործիչներ, որոնք չեն խուսափում զավթիչ պետության հետ իրենց կապերը բացահայտորեն ցուցադրել»,- ասել է Տկեշելաշվիլին: Ըստ որում, նա ասել է, որ չի պատրաստվում լուրջ մեկնաբանություններ անել դրա շուրջ: «Շատ ափսոս, որ նրանք փորձում են Վրաստանում ինքնահաստատվել՝ օգտագործելով նման կապեր ու նման քաղաքականություն»,- ընդգծել է պետնախարարը:
Հիշեցնենք, որ հուշարձանի բացմանը մասնակցելու նպատակով Մոսկվա էին հրավիրվել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն և հանրապետության նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուռուան Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա «Փառքի հուշարձանի» նմանօրինակի բացմանը վրաց ընդդիմադիրների մասնակցությունը գնահատել էր որպես «լկտիության ու ցինիզմի օրինակ»:
Օրերս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» հուշարձանի բացման արարողությանը, հայտարարել էր, որ ռուս-վրացական հարաբերություններն ապագայում կլինեն բարիդրացիական, իրապես գործընկերային: «Համոզված եմ, որ ոչ ոք ի զորու չէ գժտեցնել Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդներին, խախտել ավանդաբար մեզ կապող մարդկային ամուր հոգևոր կապերը»,- ասել է Պուտինը՝ հավելելով. «Մեզ համար ռուս-վրացական բարեկամությունը հսկայական, անվերապահ արժեք է»,- ընդգծել Է ՌԴ կառավարության ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում