2011 թվականին Շանհայի, Հոնկոնգի և Շենչժենի բորսաներում ընկերություններին հաջողվել է 73 միլիարդ դոլար ներդրումներ կատարել, որը գրեթե երկու անգամ շատ է, քան Նյու Յորքի ֆոնդային բորսան և Nasdaq հարթակը միասին վերցրած: Այս մասին հաղորդում է vestifinance.ru կայքը:
Ընդ որում, Dealogic-ի տվյալներով, Հոնկոնգի ֆոնդային բորսան երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Այս հարթակում IPO-ի ընթացքում ընկերությունները ներդրել են 30.9 միլիարդ դոլար: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Նյու Յորքի և Լոնդոնի ֆոնդային բորսաները. նրանց արդյունքները հավասար են 30.7 միլիարդ և 18 միլիարդ դոլարի՝ համապատասխանաբար:
Պետք է նշել, որ Չինաստանում և Հոնկոնգում արդյունքներն ավելի վատ էին անցած տարվա համեմատ, քանի որ շուկաներում ալեկոծությունները շատ ընկերությունների ստիպել են հետաձգել իրենց բաժնետոմսերի վաճառքը, նրանցից ոմանք ստիպված էին այն հետաձգել ամենավերջին պահին:
79 միլիարդ դոլար գումարը, որը կարողացել են ներդնել երեք չինական հարթակներում, ավելի քիչ էր, քան 2010 թվականի առաջին կիսամյակում: Ամերիկյան բորսաներում IPO ծավալը իջել է 6 տոկոսով:
Առաջատար ֆոնդային ինդեքսները նույնպես գրանցել են նվազեցում: Հոնկոնգյան Hang Seng ցուցանիշը այս տարի նվազել է 20 տոկոսով, իսկ չինական Shanghai Composite` 23 տոկոսով:
Այս դինամիկան չինական ֆոնդային հարթակները դարձնում է աշխարհում ամենավատերից մեկը, իսկ ամերիկյան S&P500 ինդեքսը՝ հակառակը, դարձել է լավագույններից մեկը և չորեքշաբթի աճուրդից հետո կորցրել է ընդամենը 1.6 տոկոս` տարվա սկզբի համեմատ:











































