Thursday, 30 05 2024
Վարչապետը ցավակցություն հայտնեց մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի զոհերի հարազատներին
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին
Եթե Իլհամ Ալիեւը երկու հարցի պատասխանի
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Արևմուտքի պասիվացման դեպքում Բաքվից չենք տեսնի կառուցողական մոտեցում. ոչինչ չստորագրե՛լ Ալմաթիում
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ
Վարչապետը ներկայացրել է ամենաթարմ քարտեզը. բայց բնօրինակը հրապարակված չէ
12:10
Նավթի գները նվազել են- 29-05-24
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին». ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Բագրատ Գալստանյանի «առաջին պատվիրանը»
Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
11:30
Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ
Ապրիլին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%
Հունիսի 4-ին կատարվելու է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորում
Սոցցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդ
54-ամյա տղամարդը կալանավորվել է՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
ՌԴ–ն ու Չինաստանը համաձայնվել են ընդլայնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Օվերչուկն ու Գրիգորյանը քննարկել են ԵՏԿ ինտեգրացիոն գործընթացները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հայաստանից միջպետական ո՞ր ճանապարհներով գնալ Վրաստան
Հակապետական արշավի ֆինանսավորումը պետք է կտրել. բազմաթիվ ահազանգեր կան, 1 բացահայտում
Կարևորվել է Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը
Աղետի գոտու համայնքներում ավելի քան 300 փոքր բիզնես գտնվում է հարվածի տակ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ընդդիմադիր շարժումը հնարավորություն է տալիս Ալիևին առկախելու պայմանավորվածությունները
Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»
Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը. «Հրապարակ»

Վլադիմիր Գասպարյանը վստահեցնում է, որ գալիք տարում հուսախաբ չի անի մարդկանց

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Ամանորյա ուղերձում մասնավորապես նշվում է.

«Մոտենում է 2012 թվականը: Հնի ու նորի սահմանագծին ենք և նորացած ու նորոգված պիտի մտնենք Նոր տարի: Ասված է` նոր գինին նոր տիկերի մեջ պահեք, հին գինին` հին տիկերի…

Ուրախալի է, որ այդ նորի առաջին ծիլերն արդեն երևում են թե՛ ոստիկանության աշխատանքի կազմակերպման, թե՛, որ ամենակարևորն է, ոստիկանների հոգեկեցվածքի ու իրենց առաքելության հանդեպ վերաբերմունքի մեջ:

Առավել ուրախալի է, որ հասարակությունը գնահատում է բարենորոգման այս ընթացքն ու համարժեք արձագանքում ամեն նորին ու լավին, որ այսօր նախաձեռնում է ոստիկանությունը:

Շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, որ սկսել է հավատալ և ակնկալիք ունի ոստիկանությունից:

Վստահեցնում եմ, որ հուսախաբ չենք անի աստիճանաբար հասունացող ձեր հավատը:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության անձնակազմի այն նվիրյալներին, ովքեր կարճ ժամանակահատվածում ընկալեցին նոր մոտեցումներն ու կարողացան բեկում մտցնել ինչպես իրենց հոգիներում, այնպես էլ` գործի մեջ:
Սա դեռ սկիզբն է: Գալիք տարում շատ ավելին ենք անելու` ամրապնդելով ու խորացնելով նորոգման այս ընթացքը:

Մենք հապաղելու ժամանակ չունենք: Ուրեմն համախմբենք մեր ուժերը, կարճ ժամանակում ունենանք նոր ոստիկանություն, որովհետև ինչպիսին ոստիկանությունն է, այնպիսին էլ կլինի մեր երկրի ու զավակների ապագան:

Հավատա՛նք, արժանի՛ լինենք մեր մարդասեր առաքելությանը, մե՛ր մեջ կառուցենք Խղճի ու Օրենքի Տաճարը, և ամեն բան Արդարությամբ կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում