Բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմի վաճառված օրինակների թիվը գերազանցել է 5 միլիոնը, որը դարձել է ռեկորդային վերջին յոթ տարվա ընթացքում:
Համաձայն Nielsen Soundscan վիճակագրական ընկերության տվյալների` վերջին անգամ 5 միլիոնի սանդղակը գերազանցվել էր 2004 թվականին: Այդ ժամանակ ռեկորդ էր սահմանել Աշերի Confessions ալբոմը, որը վաճառվել է 7,9 միլիոն օրինակով:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, 2011 թվականի արդյունքներով ալբոմների ավանդական օրինակը վաճառքով դեռ գերզանացում է թվային օրինակների եկամտին` 2:1 հարաբերությամբ:
«Ադելի գործունեությունը այս տարի արտացոլում է հրաշալի օրիգինալ երաժշտության նկատմամբ ունեցած պահանջարկը»,-ասել է Nielsen-ի վերլուծաբան Դևիդ Բակուլը:
Էմի Ուայնհաուզի մահը նույնպես ազդել է Ադելի ալբոմի վաճառքի վրա: Վերլուծաբանի խոսքերով, Ուայնհաուզի մահը հետաքրքրություն է առաջացրել բրիտանացի այլ երգչուհիների նկատմամբ, ինչպիսիք են Ադելը և Դաֆֆին:
Նշենք, որ Rolling Stone ամսագիրը Ադելի «21» ալբոմը ճանաչել է լավագույն ալբոմ, իսկ նրա Rolling In The Deep հիթը` լավագույն երգ: Իսկ iTunes Store ինտերնետ խանութը հրապարակել է ամենաշատ վաճառվող երգերի ցուցակը: 23-ամյա Ադելը ճանաչվել է տարվա արտիստ, իսկ նրա Rolling in the Deep սինգլը` ամենաշատ ներբեռնված երգ:








































