2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ եղանակը առանցքային դեր է ունեցել մթնոլորտի մաքրման գործում: Գիտնականների այս եզրահանգումները հրապարակվել են Atmospheric Chemistry and Physics ամսագրում:
Օլիմպիական խաղերի նախաշեմին Պեկինում հայտարարվել էր, որ սպորտային միջոցառումների ժամանակ փակվելու են ֆաբրիկաների, գործարանների և շինհրապարակների մեծ մասը: Այդ միջոցները կիրառելուց հետո Պեկինի օդը աստիճանաբար մաքրվել է: Այժմ գիտնականներին հաջողվել է դա ապացուցել:
Հետազոտության շրջանակներում մոդելավորել են Չինաստանի մայրաքաղաքի շրջակա միջավայրը: Ըստ հետազոտության արդյունքների` 2008 թվականին օդում վնասակար նյութերի թիվը նվազել է 30-50 տոկոսով` 2007 թվականի օգոստոսի և 2008 թվականի այլ ամիսների համեմատ:
Դրանից հետո գիտնականները վերանայել են տարբեր եղանակային պայմանների մի քանի սցենարներ: Արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ բնության երևույթները` քամու հաջողակ ուղղությունը և Խաղերից առաջ մի քանի փոթորիկները, նպաստել են մթնոլորտում վնասակար նյութերի կոնցենտրացիայի իջեցմանը:










































