Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի 8 պատգամավորներ Նոր տարուց առաջ զրկվել են իրենց աշխատավարձերի մի մասից։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն։
Վերջինիս խոսքերով՝ այդ պատգամավորներին աշխատավարձի մի մասից զրկելու պատճառն այն է, որ նրանք բաց են թողել խորհրդարանի մի շարք նիստեր։ Նշվում է, որ նրանց աշխատավարձի չափը կազմում է 2000 դոլար։
Գործող օրենսդրության համաձայն՝ նրանք զրկվելու են իրենց աշխատավարձի 10 տոկոսից։ Ըստ Բաքրաձեի՝ աշխատավարձի մի մասից զրկված պատգամավորները կարող են բողոքարկել այդ որոշումը։










































