Իտալացի հանրահայտ մասնագետ Կառլո Անչելոտտին, ով կմիանա «ՊՍԺ»ին, հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել ֆուտբոլային ուժեղ կոլեկտիվ, որին կարող է սկիզբ դրվել լոնդոնյան ակումբի հարձակվող Դիդիե Դրոգբայի ձեռքբերումով:
Ֆրենկ Լեմպարդի, ինչպես նաև Ջոն Օբի Միկելի, Ալեքսի, Սալոմոն Կալուի հարաբերություններն այդքան էլ լավ չեն «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի հետ, և իտալացին, ով կցանկանար իր նոր աշխատավայրում տեսնել նաև այս ֆուտբոլիստներին, փորձում է օգտագործել այդ փաստը ևս:
Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն արդեն ձեռք է Դևիդ Բեքհեմի տրանսֆերը: Ֆրանսիական թիմը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի և «Միլան»-ի հարձակվող Պատոյի նկատմամբ, որոնց հետ նույնպես Անչելոտտին աշխատելու փորձ ունի:








































