Հեռուստալրագորղ Պետրոս Ղազարյանը E էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Գյումրիում ձեթ էին բաժանում: Հերթն իրար էր ուտում՝ պոկված կոճակներ, հրմշտոց, Գյումրվա հայհոյանք, ցեխ ու ցեխի միջի արժանապատվություն՝ ձեթի որակի:
«Ազատության» լրագրողին մի կին բողոքում էր, թե կառավարությունը չէ՞ր կարող կարգին հերթ կազմակերպել, որ սենց չուտեինք իրար:
Կառավարությունները ձեթ են բաժանում կամ պայմաններ են ստեղծում, որ տնտեսությունը զարգանա և մարդիկ ձեթի կարիք չունենան, բայց ոչ մի նորմալ երկրում կառավարությունը լավ ու վատ հերթեր չի կազմակերպում: Խեղճ գյումրեցի կնոջ մտքով չէր էլ անցնում, որ խայտառակ հերթը ոչ թե կառավարության, այլ հենց հերթ կանգնողների բնութագիրն է, նրանց մշակույթի, կենցաղի, աշխարհայացքի և կյանքի պատկերացումների առօրէականացումը:
Իսկ դուք ասում եք` Հայաստանի Հանրապետության քաղաքացի:







































