Այսօր կառավարությունը հավանություն կտա «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ» հայեցակարգին:
Փաստաթղթի համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թ. գերակա խնդիրների ցանկում ընդգրկված «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացում» հարցի իրականացման պահանջը: Կարգավորման նպատակն է կանխարգելել Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիան:
Փաստաթղթում ներկայացված են անկանոն միգրացիայի կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ առաջարկություններ: Առաջարկվող քայլերի արդյունքում ակնկալվում է անկանոն միգրացիայի ծավալների էական նվազեցում:










































