Ամերիկյան Mastodon խմբի անդամ Բիլ Կելիխերը բողոքել է գերմանական դպրոցականի դեմ` իրեն eBay-ի միջոցով խաբելու համար: Այս մասին գրում է The Local-ը:
Երաժիշտն ասել է, որ իր կիթառը համացանցում աճուրդի է դրվել, և արդյունքում այն գնել է գերմանացի մի դեռահաս՝ 975 եվրոյով: Կիթառը գնելուց հետո դեռահասը դժգոհել է նրա որակից և երաժշտից պահանջել է հետ վերադարձնել իր գումարը:
eBay ընկերությունը, հանդես գալով դեռահասի օգտին, նույնպես պահանջել է հետ վերադարձնել գումարը: Կելիխերը պահանջել է հետ վերադարձնել իր գործիքը, սակայն պարզել է, որ դեռահասն արդեն eBay-ում աճուրդի է դրել կիթառը և վաճառել 1799 եվրոյով:








































