Genius Bar-ի տեխնիկական մասնագետները ստիպված են լինում ժամերով պատասխանել հաճախորդների «հիմար» հարցերին, ինչի պատճառով Apple Store-ի ղեկավարությունը համակարգի մեջ կմտցնի Idiot Bar ծառայությունը: Այս մասին հայտնում է iPhones.ru-ն:
Նախկին վաճառքի բաժնի փոխնախագահ Ռոն Ջոնսոնն ասել է, որ Idiot Bar-ը շատ հավանական է՝ դառնա Apple Store-ի ամենահայտնի ծառայություններից մեկը:
Ընկերության կարծիքով՝ Idiot Bar–ի ի հայտ գալը կազդի կազմակերպության եկամտի աճի վրա:
Նախնական տվյալների համաձայն՝ Apple-ը Idiot Bar-ի ծառայությունները կառաջադրի գյուղական, ապա` քաղաքային միջավայրերում:
Genius Bar-ի մեջ ևս փոփոխություններ տեղի կունենան: Այն կսկսի ավելի պարզ հարցերի պատասխանել, ապա հաճախորդին «կուղարկի» օգտվելու Idiot Bar-ի ծառայությունից:







































