Այս տարի ավերիչ կարելի է համարել նոր ատոմակայան կառուցելու որոշումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը`ամփոփելով տարին:
Նրա գնահատմամբ, այս տարվա մեծ խնդիրը եղել է հանքարդյունաբերությունը: Նա նաև անհասկանալի և խայտառակ համարեց Երևանից ուղիղ գծով 18 կմ հեռավորության վրա ատոմակայան կառուցելու որոշումը: «Այս տարի նաև ընդունվեց Ընդերքի մասին օրենքը, ընդունվեց կառավարության 627 որոշումը, որի համաձայն՝ պետք է հողեր օտարվեն և տրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, Թեղուտի խնդիրն է շարունակում մնալ մտահոգիչ, որտեղ ամենամեծ պոչամբարն է լինելու կանաչի ու անտառների հաշվին»,- մեկնաբանեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Նա մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ գալիք տարում այս բոլոր խնդիրները կլուծվեն:










































