Դեկտեմբերի 27-ին` ժ. 12.10-ին, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկում՝ կամրջի տակ, բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:







































