Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների երկու փուլում առաջատար դիրքեր է զբաղեցրել, պաշտոնապես հայտարարել է, որ զբոսաշրջիկները չպետք է վախենան հանգստի «իսլամականացումից»: Կուսակցության ներկայացուցչի տեղական Իսամ Ալ-Ռիանը հավաստիացրել է, որ հանգստի գոտիներում շարիաթի օրենքներ մտցնելու մասին լուրերը տարածում են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցները:
«Նրանք, ովքեր գումար են վաստակում զբոսաշրջիկներին սպասարկելով, անհանգստանալու տեղ չունեն: Մեր նպատակն է Եգիպտոսի այցելուների թիվը հասցնել տարեկան 20 միլիոնի»,- նշվում է Ալ-Ռիանի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Reuters գործակալությունը:
Մոտ երկու շաբաթ առաջ եգիպտական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նախագահի թեկնածու, սալաֆիական Հազեմ Սալեհ Աբու Իսմայիլը առաջ է քաշել «առանց մեղքերի զբոսաշրջության» գաղափարը: «Կանանց նույնիսկ ձերբակալության սպառնալիքով պետք է արգելել լողափում հայտնվել լողազգեստով: Բացի այդ, օրենքի դուրս պետք է հայտարարել նաև ալկոհոլը, զվարճանքի խաղերը և համատեղ լողանալը»,- ասել է նա:











































