Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն պատմել է 2012 թվականից ունեցած իր սպասելիքների մասին:
«Հուսով եմ, որ գալիք տարում ինձ կհաջողվի մեծ հաղթանակների հասնել ինչպես «Ռեալ»- ի հետ` Լա Լիգայում ու Չեմպիոնների Լիգայում, այնպես էլ Իսպանիայի ազգային հավաքականի հետ` «Եվրո-2012»-ում:
Շատ եմ սպասում 2012 թվականը և կանխազգում եմ լուրջ հաջողություններ: Տեսնենք` ինչ կստացվի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի ցուցադրած խաղից»,- կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է goal-ը:







































