«Մերսեդես»-ի մամլո ծառայությունը կազմել «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդների` 2011 թվականի լավագույն տասնյակը` կատարած շրջանցումների հաշվարկով: Աշխարհի յոթակի չեմպիոն Միախայել Շումախերը 2011 թվականի մրցաշրջանի արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը: Ընդ որում` Շումախերի թիմակից Նիկո Ռոսբերգն այս ցուցակում չի հայտնվել:
Լավագույն տասնյակում տեղ են գտել հետևյալ ավտոարշավորդները`
1. Միխայել Շումախեր – 116 շրջանցում
2. Սեբաստիան Բուեմի – 114
3. Կամուի Կոբայասի – 99
4. Հայմե Ալգերսուարի – 94
5. Պաստոր Մալդոնադո – 91
6. Փոլ դի Ռեստա – 90
7. Սերխիո Պերես – 87
8. Ռուբենս Բարրիկելլո – 86
9. Ջենսոն Բատտոն – 85
10. Ֆելիպե Մասսա – 82







































