Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացման» ազգային ծրագիրը։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին (օմբուդսմեն) հանձնարարվել է գլխավորել այդ ծրագրի իրագործման կոորդինացմամբ զբաղվող աշխատանքային խումբը։ Ապա նախագահական ապարատը պետք է վերլուծության ենթարկի այդ ծրագրի իրագործման արդյունքները և առաջարկներ ներկայացնի դրա կատարելագործման ուղղությամբ։
Ծրագիրը կոչված է ապահովելու մարդու իրավունքների ու ազատությունների բարձրացումը, կատարելագործելու նորմատիվա-իրավական բազան։ Ըստ ծրագրի՝ 2012 թվականի մարտ-ապրիլին պետք է ընդունվի «Ազատազրկման մեջ գտնվողների իրավունքների ու ազատությունների մասին» օրենքը։










































