Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ուրախ եմ, որ շատ քաղաքական ուժեր արագ արձագանքեցին մեր համատեղ հայտարարությանը. Արմեն Ռուստամյան

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ մամուլի ասուլիսով:

«Տարին սկսեցինք` ներկայացնելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեր առաջարկները, փաստորեն մենք ամփոփեցինք այն հնարավորությունները, որոնք ընտրությունները կդարձնեին բարենպաստ, բայց դրանք մերժվեցին: Հանդես եկանք «Քվեն ուժ է» շարժմամբ»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց, որ ներկայացրել են սոցիալական ուղղվածության մի շարք խնդիրներ: Արմեն Ռուստամյանը կարևորեց երկու անգամ կառավարությանը անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությունը, քանի որ կառավարությունը չի իրականացրել իր ծրագրերը.

«Այս նախաձեռնությունները ցույց տվեցին այն տարբերությունները, որ կան կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության և մեր պատկերացումների միջև»: Կառավարությանը անվստահություն հայտնելու մյուս պատճառը ՍԴ-ին դիմելու հարցն էր.

«Հարցը վերաբերում է կառավարությունների գործունեությանը, և սա պետք չի դիտարկել այս կառավարության դեպքում: Եթե այսպես շարունակվի, հետագա կառավարությունները նույն ճանապարհով են գործելու` չկատարելով իրենց ծրագրերը կամ չփոխելով դրանք: Այսինքն` օրենսդրորեն ամրագրված չէ կառավարության ծրագրերի կատարման պարտադիր լինելու հրամայականը: Եթե մենք չենք կարողանում 27 պատգամավորի ստորագրություն հավաքել, կարող ենք ամրագրել, որ կառավարությունը գերազանցում է իր լիազորությունները:

Մենք մինչև հունվարի 20-ը ժամանակ ենք տվել կառավարությանը, որպեսզի պատասխան տան, հակառակ դեպքում մենք կդիմենք ՄԻՊ-ին` հարցը ՍԴ-ում դիտարկելու պահանջով, այլապես ստացվում է, որ կառավարությունը իրեն օրենքից դուրս է դնում»,- հայտարարեց դաշնակցական գործիչը:

Ա. Ռուստամյանը կարևորեց «Ժառանգության» հետ համատեղ հայտարարությունը. «Ակնհայտ է, որ վերջին տարիներին «Ժառանգության» հետ արել ենք ամեն ինչ, որպեսզի Ընտրական օրենսգիրքը բարեփոխվի, որպեսզի այն իշխանափոփոխության իրականացման միջոց դառնա: Եթե իշխանությունները ամեն օր հայտարարում են, թե պատրաստ են լավ ընտրություններ անցկացնել, սակայն կոնկրետ առաջարկություններ ներկայացնելիս չեն ընդունում դրանք, ուրեմն այդ հայտարարությունները դեկլարատիվ բնույթ են կրում, և իշխանությունները իրենց վերարտադրման հարցն են լուծում»:

Ա.Ռուստամյանը մատնանշեց, որ բազմաթիվ քաղաքական ուժեր կարևորել են իրենց նախաձեռնությունը, և սա վկայում է այն մասին, որ բոլորի համար է այս հարցը կարևոր:

«Եթե մեր այս նախաձեռնությունը լայն աջակցություն ստանա, իշխանությունը կհայտնվի մեկուսացման մեջ: Մենք ուշադրությամբ հետևելու ենք, թե ինչպես են արձագանքում մեր նախաձեռնությանը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ: Ես ուրախ եմ, որ շատ քաղաքական ուժեր արագ արձագանքեցին մեր հայտարարությանը»,- նշեց Ա. Ռուստամյանը:

ԲՀԿ տեսակետը տարբերվում է ՀՀԿ-ի կոշտ արձագանքից, կարծում է դաշնակցական գործիչը` արձագանքելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակահարմարություն չկա.

«Լեգիտիմությունը միայն ընտրությունների ժամանակ չի ընդունվում, իսկ հարյուր տոկոսանոց ընտրակարգին անցումը ավելի կթեթևացնի ընտրական գործընթացը` սկսած քվեաթերթիկների թվի կրճատման, ամփոփման պրոցեսից»,- նկատում է Ռուստամյանը: Նա վստահ է, որ նույն Վենետիկի հանձնաժողովը ընտրություններից առաջ կողջունի քաղաքական ուժերի միջև կոնսենսուսը:

Սա կարո՞ղ է ընդդիմադիր ուժերի հետ խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի լայն դաշտով համագործակցության հիմք դառնալ` հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Սա ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հասարակական լուրջ աջակցության առիթ է: Համատեղ, միասին կատարենք մեկ քայլ, որ ժողովրդի մոտ վստահություն առաջանա ընտրությունների նկատմամբ»,- նկատեց նա:

Եթե այնուամենայնիվ ընտրությունները կեղծվեն, դատարանները ընդդիմության բողոքը անհիմն համարեն, ՀՅԴ-ն պատրա՞ստ է դուրս գալ փողոցային պայքարի` լրագրողների հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ինքնանպատակ` չէ, բայց, այո, պատրաստ ենք հիմնավորված փողոցային պայքարի»,- նշեց Ա. Ռուստամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում