Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագան գլխավորել է աստղերի ցուցակը, որը նվիրված է ակտիվ բարեգործությամբ զբաղվող աստղերին: «Ամենալավ հայտնի մարդկանց» (Celebs Gone Good) վարկանիշը բաղկաված է 20 կետից: Այն կազմել է DoSomething.org ռեսուրսը:
Ինչպես հաղորդում է Billboard-ը, երգչուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը արդեն երկու տարի անընդմեջ և աչքի է ընկել միասեռականների իրավունքների պաշտպանությամբ, ՁԻԱՀ –ին և աղքատության դեմ պայքարով: Նա նաև հիմնել է սեփական բարեգործական Born This Way Foundation հիմնադրամը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը, որն անցած տարի զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը: Երաժիշտը ակտիվորեն համագործակցել է Pencils of Promise կազմակերպության հետ, որը դպրոցներ է կառուցում Լաոսում, Նիկարագուայում և Գվատեմալայում:
Եռյակը եզրափակում է դերասան Ջորջ Քլունին:
Վարկանիշային ամբողջական աղյուսակը հետևյալն է.
1. Լեդի Գագա
2. Ջասթին Բիբեր
3. Ջորջ Քլունի
4. Ուիլ և Ջադա Փինքեթ Սմիթ
5. Լեոնարդո դի Կապրիո
6. Մեթ Դեյմոն
7. Էլլեն դե Ջեներես
8. Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի
9. Դուայթ Հովարդ
10. Դեմի Լովատո
11. Շակիրա
12. Էշթոն Քաթչեր և Դեմի Մուր
13. will.i.am
14. Բլեյք Շելթոն և Միրանդա Լամբերտ
15. Նիկ Քենոն
16. Լեա Միշել
17. Դանիել Ռեդքլիֆ
18. Մայլի Սայրուս
19. Coldplay
20. Թեյլոր Սվիֆթ









































