Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կարող է փոխարինել Գերմանիայի հավաքականի գլխավոր մազիչ Յոահիմ Լյովը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից:
«Ռեալ»-ի ներկայացուցիչները պաշտոնապես դեռ բանակցություններ չեն վարում:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն հայտատարարել էր, որ որոշ ժամանակ անց ցանկանում է վերադառնալ Անգլիա և այնտեղ մնալ երկար ժամանակ: Պորտուգալացին «բլանկոսներ»-ին միացավ 2010 թվականին և ակումբում աշխատելու իր առաջին մրցաշրջանում «արքայական» ակումբի հետ նվաճեց Copa del Rey-ը:







































