Քիչ առաջ Երևանում երկրաշարժ է զգացվել: Որոշ հիմնարկներից մարդիկ դուրս են եկել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ավելի ուշ կոնկրետ տեղեկատվություն կտարածվի էպիկենտրոնի և ուժգնության վերաբերյալ:
Տեղական ժամանակով ժ. 11.52-ին, Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 6 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժը զգացվել է մասնավորապես Երևանում և Մասիսում` 3 բալ, Արտաշատում, Արարատում և Վեդիում` 3-4 բալ ուժգնությամբ:











































