Երեքշաբթի օրը ոստիկանությունը Նուևո Լեոնի շրջանում 7 մահացածների մարմիններ է հայտնաբերել, որոնք, ենթադրվում է, սպանվել են առևանգողների ձերբակալված խմբի կողմից:
Associated Press-ը գրում է, որ մարմինները հայտնաբերվել են Կինարես և Մոնտեմորոլես քաղաքներում: Մարմիններից չորսը եղել են կիսաթաղված վիճակում:
Ոստիկանությունը կարողացել էր ձերբակալել առևանգողների խմբին, երբ ահազանգ է ստացվել, որ կին է առևանգվել:
Նուևո Լեոնի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Յորգ Դոմիինը ասել է, որ խումբը աշխատել է Զետայի թմրանյութերի կարտելի համար:










































