Գերմանիայի ԱԳ նախարարությունը խոստացել է 2012 թվականին թեթևացնել վիզային ռեժիմը:
«Ես հանդես եմ գալիս ազատ վիզային քաղաքականության օգտին, որը արտացոլում է Գերմանիսյի դերը գլոբալացվող աշխարհում»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելեն Reuters գործակալությունը տված հարցազրույցի ժամանակ:
Արտասահմանում Գերմանիայի ավելի քան 60 ներկայացուցչություններում սկսելու են փորձարկել վիզայի համար ոչ կանխիկ վճարման համակարգը: Արագացվելու է նաև փաստաթղթերի մշակումը, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ անվտանգության ծառայություններին անհրաժեշտ կլինի տվյալները ստուգել:
Վիզայի համար բոլոր փաստաթղթերը առաջիկայում հնարավոր կլինի գտնել համացանցում: Բացի այդ, Գերմանիայի առևտրական պալատները արտասահմանում հնարավորություն կունենան վիզայի համար դիմում ստանալ իրենց անդամներից: Իսկ այն երկրներում, որտեղ մեծ է Գերմանիա այցելելու ցանկությունը, 2012 թվականին դիմումների մի մասը ընդունվելու են առևտրային ծառայությունների կողմից:
ԱԳ նախարարության կարծիքով՝ սա ձեռնտու կլինի մասնավոր անձանց և ֆիրմաների համար: Վեստերվելլեն կարծում է, որ վիզային ռեժիմի մեղմացումը սպառնալիք չի լինի Գերմանիայի անվտանգության համար:










































