Դեկտեմբերի 28-ին ժամը 08.07-ին Վայոց Ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Նիկոյան փողոցի թիվ 16 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ` 1983 թ. ծնված Լուսինե Պետրոսյանը, ով ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:









































