Անցած շաբաթ «Առավոտ»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարել էր, թե Հրազդանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ ի դեմս քաղաքապետ Արամ Դանիելյանի, խոշոր հաշվով հաղթելու Է, և որ ինքն առաջարկում է հաշվարկներն այդ հարթության վրա կատարել:
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ական մարզպետի այս հայտարարությունն ու պատասխանելով այն հարցին, թե ինքն իր հաշվարկները հիմա ի՞նչ հարթության վրա Է կատարում՝ Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանն ասել է.
«Նախ՝ էդ Կովալենկոն թող իրեն հաշիվ տա, թե ինքն Էդ ի՞նչ հեղինակություն Է վայելում ժողովրդի շրջանում, որ հիմա էլ ժողովրդի հաշվին հաշվարկներ Է անում: ժամանակը կգա ու կերևա՝ իր հաշվարկները ճի՞շտ են, թե՞ սխալ: Ինքը սովոր Է կեղծիքներով ընտրություններ կազմակերպել, իր պաշտոնն օգտագործել բացառապես իր շահերի ու ժողովրդին ճնշելու համար, բայց Էս անգամ խոստանում եմ՝ դա իրեն անել չի հաջողվի»:








































