«Առավոտ»-ը անդրադարձել է «Anti-Qyart Movement of Armenia» Facebook-յան խումբին, որտեղ ներկայացված են հայերի՝ մեղմ ասած, ամենաարտասովոր լուսանկարները:
Թերթի փոխանցմամբ, էջի հեղինակը «Anti-Qyart Movement of Armenia»-ի մասին պատմող ինֆորմացիայի մեջ մասնավորապես նշում է. «Մեր նպատակը համախմբվելն է, պայքարել բռիության, անկրթության, գավառականության, ռաբիսության, հայ ազգը դեգրադացիայի ենթարկող բազմաթիվ թրքացած մարդկանց, երևույթների դեմ: Մի խոսքով, հեղաշրջում՝ քանզի այսօրվա մեր իրականությունը ողբալի է: Եկեք միասին դուրս գանք այս ախտավարակ հիվանդությունից, այս ճահճից, որը իրենից ռաբիսություն, ստորություն, ապաշնորհություն, անգրագիտություն, սահմանափակություն է ներկայացնում և տանում է մեզ դեպի «regress»: «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր, ապրիր նյարդով յուրաքանչյուր՝ քո օրերի ու քո դարի», իսկ ժամանակիդ շունչը դարձրու այնպիսին, որ գալիք սերունդը հակագազով շնչելու կարիք չունենա»:
Թերթը նշում է, որ էջում տեղադրված լուսանկարները հիմնականում վերցված են սոցիալական ցանցերից: Գաղտնիք չէ, որ դրանցում տեղադրում են այնպիսի լուսանկարները, որոնք հաճախ նայելիս՝ իսկապես զարմանում ես: Ամենավատն այն է, որ այդ լուսանկարների հեղինակները, թեկուզ անկախ իրենց կամքից, սոցիալական ցանցերում ներկայացնում են հայ ազգի դեմքը: , տեղադրելով դրանք «քյարթուների» դեմ պայքարող իր էջում:





Լուսանկարները՝ Facebook-ի Anti-Qyart Movement of Armenia էջի











































