Աստղալուսանկարիչ Բիլ Սնայդերը կարողացել է նկարել ասղաբեկորների Dumbbell Nebula կոչվող ամպը, որը թույլ է տալիս պատկերացնել մեր արեգակնային համակարգի մահվան տեսարանը:
Սնայդերն ասել է, որ արտանետվող ողջ գազն ու փոշին հենց աստղի ներսում էր: Երբ արևի նման աստղերը մահանում են, դրանք արտանետում են գազի իրենց արտաքին շերտերը, որի պատճառով փոշու մեծ ամպ է առաջանում:
Mail Online-ը գրում է, որ արևին նույն ճակատագիրն է սպասվում՝ 5 միլիարդ տարի հետո:









































