Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Ա.Մուսինյան. Ղարաբաղի համար ծանրագույն պահերին այդ գոռացողների «իզն ու թոզը» չի եղել

Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ստեփան Սաֆարյանի և Ռուբեն Հակոբյանի հայտարարությունները, նշեց, որ Կոնգրեսի հասցեին հնչեցված մեղադրանքները ավելի քան անլուրջ են: Հիշեցնենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչները այսօր հայտարարել էին, թե ինչպես իշխանությունն է մենաշնորհել իշխանական դաշտը, այնպես էլ` Հայ ազգային կոնգրեսը մենաշնորհել է ընդդիմադիր դաշտը: Անդրադառնալով ԼՂ հարցին` Սաֆարյանը հայտարարել էր, թե ԼՂ հարցում «բառի բուն իմաստով «տորգ» է գնում»: «Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական կուսակցությունները ուղղակի անհամաձայնություն են հայտնում, թե արդյո՞ք արժե «տորգը» այդ գնին, ինչը որ առաջարկվում է»,- ասել էին Ժառանգության ներկայացուցիչները: «Եթե ոմանց թվում է, թե Ղարաբաղի համար օգտակար գործ անելը Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է, ապա պետք է նշեմ, որ այդ մարդիկ ավելի քան մակերեսային պատկերացում ունեն ԼՂ հակամարտության, այն ի նպաստ Հայաստանի և Ղարաբաղի լուծելու, և ընդհանրապես հակամարտության խորության մասին: Ցավոք, մենք մեր պատմության ընթացքում հաճախակի ենք ականատես եղել խոսքերի, հայտարարությունների, որոնք իրար մեջ մրցակցել են «Ծովից ծով Հայաստան», «Սևրի պայմանագրով Հայաստան» գոռալու հարցում: Եթե դա է հայրենասիրությունը, մենք միգուցե պարտվել ենք: Բայց փորձը ցույց է տվել, որ Հայաստանի և Ղարաբաղի համար ծանրագույն պահերին այդ գոռացողների «իզն ու թոզը» չի եղել»,- հայտարարեց Մուսինյանը: Կոնգրեսի մամլո խոսնակը նաև հավելեց, որ 18 կուսակցություններից բաղկացած Հայ ազգային կոնգրեսը ձևակերպել է իր օրակարգը, ավելին` այն մշտապես բաց է եղել համագործակցության համար այդ օրակարգի շրջանակներում: «Եվ եթե նույնիսկ այս տարրական ռազմավարությունը դժվար է լինում ընկալել, ես միայն կարող եմ մաղթել բեղմնավոր պայքար այդ մոնոպոլիզացիայի դեմ»,- նշեց Մուսինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում