Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Պսակային զարկերակի վիրահատությունից հետո նա հիվանդանոցում չորս օր է անցկացրել:
LifelineLive-ը հայտնում է, որ Եղիսաբեթ Երկրորդի 64–ամյա ամուսնուն հիվանդանոցից տեղափոխել են թագուհու Նորֆոլկում գտնվող Սենդրինգհամի կալվածք, որտեղ թագավորական ընտանիքը հավաքվում է ամեն տարի` Սուրբ Ծնունդը նշելու համար:
Այս տարի շատ տարիների ընթացքում առաջին անգամ արքայազն Ֆիլիպը Սուրբ Ծննդյան արարողությունն ընտանիքի հետ չի անցկացրել, քանի որ գտնվում էր հիվանդանոցում:









































