«Հայռուսգազարդ»-ին շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա կտրամադրվի: ՀԾԿՀ-ն հարցը կքննարկի վաղը՝ հանձնաժողովի նիստում:
Լիցենզիան ուժի մեջ կմտնի 2011 թվականի դեկտեմբերի 28-ից և կգործի 15 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2008-2010 թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 443 մլն ԱՄՆ դոլար, որից 248.8 մլն դոլարը` գույքային համալիրի ձեռք բերման նպատակով:









































