Ղազախստանի կառավարությունը Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվածների ընտանիքներին կվճարի 6,5 հազարական դոլար: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը` հղում անելով Хабар հեռուստաընկերությանը:
Այն քաղաքացիները, ովքեր վիրավորվել են, կստանան 3,5 հազարական դոլար:
Դեկտեմբերի 16-17-ը Ժանաոզենում և Շետպեյում տեղի ունեցած անկարգություններից հետո երկրի իշխանությունները հաղորդում էին 16 զոհերի և 100 վիրավորների մասին: Սակայն, ըստ իրավապաշտպանների, այդ տվյալները սխալ են ներկայացված և զոհերի ու վիրավորների թիվն ավելի շատ է: