Ինչպես գրում է Mail Online-ը, Քարդաշյանների ընտանիքը Սուրբ Ծննդյան տոնը հիշարժան դարձնելու համար գումար չէր խնայել:
Լուսանկարներում երևում է Քիմի ողջ ընտանիքը՝ Սանտա Կլաուսի հետ նկարվելիս, տոնածառի տակ նվերներ բացելիս: Այս նկարների միջոցով կարելի է պատկերացում կազմել, թե ընդհանրապես ինչպես են նրանք անցկացրել Սուրբ Ծնունդն իրենց ընտանիքում:
31-ամյա Քիմն, անշուշտ, տխուր տեսք չունի՝ Քրիս Համփրիի հետ ունեցած անախորժությունների պատճառով,և, ամենայն հավանականությամբ, Սանտայից խնդրել է, որ իր ամուսնալուծության գործընթացը մի փոքր արագացվի:


















































