Հունաստանի խանութները վերջին տասը տարվա ընթացքում գրանցել են Սուրբծննդյան ամենավատ շաբաթը: Նախորդ տարվա համեմատ վաճառքի ծավալն ընկել է 30 տոկոսով: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, պատճառը տնտեսական ճգնաժամն է, որը նվազեցրել է հույների գնողունակությունը:
Ռիթեյլների հունական ասոցիացիայի հաղորդմամբ, երկրի տասը քաղաքացիներից ինը ավելի տնտեսող է դարձել: Նրանց չեն գրավում նունիսկ զգալի զեղչերը:
Հույներն ավելի շատ տնտեսել են հագուստի և կոշիկի վրա. վաճառքն ընկել է 40 տոկոսով: 30 տոկոսով նվազել է էլեկտրասարքերի վաճառքը, իսկ սնունդի պահանջարկը նվազել է 15 տոկոսով:
Հունաստանն այժմ վերապրում է վարկային ծանր ճգնաժամ: Պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ գերազանցել է 150 տոկոսը, որի հետևանքով իջել է երկրի վարկանիշը և հանգեցրել ճգնաժամի:
Պետք է նշել, որ եվրոգոտու այլ երկրներ ևս, որոնք կրում են տնտեսական դժվարություններ, Սուրբ Ծնունդի վաճառքի ժամանակ ունեցել են խնդիրներ: Bloomberg գործակալության փոխանցմամբ, Իտալիայում ռիթեյլների եկամուտը վերջին 10 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշի:









































