Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանի խորհրդարանի նստաշրջանի բացման ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել են պատգամավոր Հուսեին Հուսեինին և պետչինովնիկ Բահրուզ Մուրադին։
Սուբսիդիաների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նրանց միջև վեճ է սկսվել, որի ընթացքում Մուրադին ապտակել է Հուսեինիին, ապա բռնկվել է ծեծկռտուք։ Այն հաջողվել է դադարեցնել միայն պատգամավորների միջամտությունից հետո։
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին կարգադրել է նստաշրջանի դահլիճից դուրս բերել Մուրադիին, որը խորհրդարան էր կանչվել սուբսիդիաների մասին օրենքի 12-րդ հոդվածի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար։











































