Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Դավիթ Տոնոյանը այցելել է Արցախի հերոս Վահագն Վարդևանյանի ընտանիքին

Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վահագն Վարդևանյանի ծննդյան 45-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին այցելել է նրա ընտանիք:

Պաշտպանության փոխնախարարը Արցախի հերոսի ընտանիքի անդամների հետ զրուցել է Վահագն Վարդևանյանի անցած մարտական ուղու վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Վահագն Վարդևանյանի երկու որդիները` Վահրամ և Արսեն Վարդևանյանները, ովքեր ծառայություն են անցնում ազգային բանակում: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նրանց մաղթել է բարի ծառայություն` վստահություն հայտնելով, որ երիտասարդները բարձր կպահեն իրենց հոր անունը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Վահագն Վարդևանյանը ծնվել է 1966թ. դեկտեմբերի 27-ին Երևանում: 1985-87թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1989-94թթ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Շուռնուխ, Գորիս-Կապան մայրուղի), Իջևանի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Կուբաթլուի (Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ), Մարտակերտի (Կարմիրավան), Աղդամի (Փափրավենդ, «Գինու գործարան» ու «Գոմեր» տեղամասեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1994թ. ապրիլի 21-ի գիշերը նրա գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են գ. Կարմիրավանի (Մարտակերտի շրջ., ԼՂՀ) մատույցներում: Զգալով շրջապատման վտանգը նա և 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա` ապահովելով մյուսների նահանջը: Շրջապատման մեջ 13 ազատամարտիկների զոհվելուց հետո, մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը, վիրավոր Վահագնը շարունակել է մարտը մինչև զինամթերքի վերջանալը:
Հակառակորդի մոտենալու պահին նա պայթեցրել է նռնակը, սպանել հակառակորդի 4 զինվորի, և զոհվել: ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1993): Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: Երևանի թիվ 173 դպրոցը կոչվել է նրա անունով, դպրոցում տեղադրվել է կիսանդրին, բացվել է փառքի սենյակ: Թաղված է Եռաբլուրում: Արցախի հերոս (8.05.2006): Հետմահու պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում