Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաալիքը ցուցադրել է սյուժե, որում կաչաղակները «սգում են» դեկտեմբերի 17-ին մահացած «մեծ ղեկավար» Կիմ Չեն Իրի մահը: Այս մասին գրում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը:
Սյուժեում ցուցադրվել են կադրեր, թե ինչպես են մի քանի թռչուն անշարժ նստած Կիմ Չեն Իրի հոր հուշարձանի մոտ: Տեղի բնակիչների խոսքերով՝ նրանք այդ հուշարձանի մոտ են թռել դեկտեմբերի 18-ին՝ Կիմ Չեն Իրի մահվան հաջորդ օրը:
Տեղի բնակիչները համոզված են, որ թռչունները կիսում են իրենց վիշտը: «Դա նշանակում է, որ բնությունը, ինչպես մարդիկ ամբողջ աշխարհում, չեն կարողանում մոռանալ մեր թանկագին առաջնորդին»,- ասվում է ռեպորտաժում:
Կիմ Չեն Իրը մահացել է 69 տարեկանում սրտի կաթվածից:











































