Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Կձևավորվի՞ արդյոք կոալիցիա

ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» այսօր հանդես են եկել ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Երկու կուսակցությունները, ողջունելով ազատ և արդար ընտրություն անցկացնելու կամարտահայտությունը, որպես դրա գրավական՝ անհրաժեշտ են համարում Ընտրական օրենսգրքի մի փոփոխության իրականացումը: Խոսքը վերաբերում է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուն: «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը պահանջում են դա խորհրդարանի մեծամասնությունից՝ իշխող մեծամասնությունից, այդ փոփոխությունը համարելով ազատ և արդար ընտրություն անցկացնելու մտադրության իրական վկայություններից մեկը: Կգնա՞ արդյոք խորհրդարանական մեծամասնությունն այդպիսի փոփոխության: Հարց է, որի պատասխանը կարծես թե միարժեք է՝ չի գնա: Չի գնա, եթե պահանջը մնա միայն ՀՅԴ-«Ժառանգություն» համատեղ հայտարարության տիրույթում, կամ եթե նույնիսկ համատեղ ակցիաներ իրականացվեն այդ ուղղությամբ:

Իհարկե, հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ միայն այդ երկու ուժերը չէ, որ պահանջում են: Դա է պահանջում նաև Հայ ազգային կոնգրեսը, որի հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը կարևոր համարեց անցումը 100 տոկոսանոց համամասնական ցուցակի: Բայց խորհրդարանական մեծամասնությունը նույնիսկ այդ դեպքում տեղի չի տա, քանի որ մեծամասնական տեղերը, այսպես ասած, իշխանության գլխավոր կռվաններն են, նաև իշխանության փոխզիջումը օլիգարխներին, որոնց պատրաստվում են հանել իշխանական նախընտրական ցուցակներից: Մեծամասնական տեղերում ընտրվելու «իրավունքն» է լինելու այն փոխհատուցումը, որ իշխանությունը անելու է օլիգարխներին ցուցակներից դուրս բերելու դիմաց: Հետևաբար, մեծամասնականները իշխող ուժի համար ունեն ռազմավարական նշանակություն:

Այս հարցում նրան զիջում պարտադրելու համար 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից ուժերից պահանջվում է լուրջ ռազմավարական գործակցություն՝ ՀՅԴ-«Ժառանգություն»-Կոնգրես, գուցե այլ ուժեր ևս, որոնք, կողմ լինելով, կարող են միանալ այդ գործակցությանը: Այսինքն՝ այդ ուժերը պետք է կարողանան մեկ հարցի շուրջ գոնե համագործակցել և իշխանությանը բավական լայն ճակատով փորձեն ճնշել ու մղել փոխզիջման: Չէ՞ որ խոսքը ընտրության գործընթացի արդարության համար կարևոր դիտվող իրողության մասին է, այսինքն՝ մի բանի մասին, որը ռազմավարական նշանակություն ունի ընտրական գործընթացը կեղծիքներից մի զգալի չափով զերծ պահելու կամ գործընթացը հանրային և քաղաքական իմաստով վերահսկելի դարձնելու տեսանկյունից:

Կարո՞ղ են արդյոք գոնե այդ մեկ հարցում համատեղ հայտարարի գալ Կոնգրեսը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» և կազմել իսկապես բավական լայն կոալիցիա, որին կմիանան, թերևս, այլ քաղաքական ուժեր ևս, այդ թվում՝ Ազատ դեմոկրատները, որոնք, անկասկած, նույնպես կարտահայտվեն 100 տոկոս համամասնականության օգտին: Եթե քաղաքական դաշտը կարողանա համախմբվել թեկուզ այդ մեկ ռազմավարական հարցի շուրջը և ընտրություններից առաջ իսկապես լուրջ քաղաքական ճնշում բանեցնել իշխանության վրա, ապա այստեղ հաջողությունը շատ հավանական կլինի: Իսկ եթե ոչ, ապա դա ոչ միայն ձախողման կբերի համամասնականության պահանջի հարցում, այլև խորհրդարանական ընտրություններից առաջ ևս մեկ անգամ կվկայի, թե որքան լղոզված է Հայաստանի քաղաքական դաշտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում