Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի ՀԱԿ չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով առաջին դատական նիստը:
ՀԱԿ-ի յոթ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն, Սարգիս և Արեգ Գևորգյանները, Արտակ Կարապետյանը և Սահակ Մուրադյանը, բերման էին ենթարկվել ս.թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում մի խումբ ոստիկանների հետ կատարված միջադեպից հետո:
Նրանցից 6-ին ազատ էին արձակել, իսկ Տ. Առաքելյանը դեռ կալանավորված է:
Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր. 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչին դիմադրելը) և Քր.օր-ի 225-րդ հոդվածի (Խուլիգանություն) հատկանիշներով:










































