Ֆիլիպինների «Վաշի» թայֆունի զոհերի թիվը հասնում է 1500-ի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության տվյալները:
Հատկապես մեծ թվով զոհեր կան Կագայան դե Օրո և Իլիգան քաղաքներում, որոնք գտնվում են Մինդանաո կղզու հյուսիսային մասում:
Զոհերի մասին տվյալները վերջնական չեն, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
«Վաշի» թայֆունը Մինդանաո կղզում սկսվել է դեկտեմբերի 16-ին: 12 ժամվա ընթացքում Կագայան դե Օրո և Իլիգան քաղաքներում տեղացել են ամսական նորմայի չափով տեղումներ, ինչը հանգեցրել է ջրհեղեղների:
Առանց տանիքի են մնացել հարյուրավոր մարդիկ: Դեկտեմբերի 24-ի տվյալներով՝ ժամանակավոր ճամբարներում ապրում է շուրջ 60 հազար մարդ:











































