Մեքսիկայի թմրամոլների վերականգնողական կենտրոնում մահացել է հինգ հիվանդ: Իշխանությունները հայտնել են, որ նրանք թունավորվել են Սուրբ Ծննդյան ընթրիքից:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, ևս 44 հիվանդ հոսպիտալացվել է, նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում: Նախնական տվյալներով՝ նրանք թունավորվել են երշիկից:
Իշխանությունները հայտարարել էին, որ թունավորումը կարող է պատահական չլինել: Վերջին տարիներին Մեքսիկայում թմրանյութերի վաճառքով զբաղվողները հաճախ հարձակումներ էին գործում թմրամոլների վերականգնողական կենտրոնների վրա:








































