РБК-ի փոխանցմամբ՝ Իրանն ու Աֆղանստանը պայմանագիր են ստորագրել նավթամթերքի մատակարարումների մասին։ Ըստ դրա՝ Իրանը տարեկան Աֆղանստան է արտահանելու 1 միլիոն տոննա դիզելային վառելիք, բենզին և ավիացիոն վառելանյութ։
Իրանի Ազգային նավթային ընկերության (NIOC) գլխավոր տնօրեն Ալի Ռեզա Զեյգամին հայտարարել է, թե մինչև վերջերս Իրանը կախվածության մեջ էր բենզինի ներկրումից. «Իրանում սպառվող վառելիքի 30-40 տոկոսը բաժին էր ընկնում հենց ներկրմանը։ Սակայն 2012 թվականին Իրանը մտադիր է այդ վառելիքը ներկրողից վերածվել այն արտահանողի»։