Թուրքական Anadolu գործակալությունը, վկայակոչելով սիրիական SANA պետական լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Սիրիան որոշել է 30 տոկոսանոց հարկ սահմանել Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա։
Այս որոշումը հավանության է արժանացել Սիրիայի խորհրդարանի կողմից։ Թուրքական ապրանքների ներկրման վրա սահմանված հարկերից ստացված գումարները կհատկացվեն գյուղական կարիքներին։
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի սկզբներին թուրքական կողմը հայտարարել էր Սիրիայից ներկրվող բոլոր ապրանքների վրա 30 տոկոսանոց հարկի սահմանման մասին։










































