Մել Գիբսոնը 30 տարի ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից `Ռոբին Մուրից:
Քանի որ մինչ համատեղ կյանք սկսելը նրանք ամուսնական պայմանագիր չեն կնքել, Գիբսոնը ստիպված է ամուսնալուծությունից հետո իր ունեցվածքի կեսը տալ կնոջը:
Դատարանի որոշումը կայացվել է դեկտեմբերի 23-ին: Դերասանը նաև ստիպված է լինելու մինչև կյանքի վերջը նախկին կնոջը վճարել իր աշխատավարձի, հոնորարի կեսը:
Ինչպես գրում է Экспресс газета-ն, Մել Գիբսոնի կինն ապրելու խնդիր այլևս չի ունենա: Միայն «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմից Գիբսոնը ստացել է 600 մլն դոլար: