Այն բանից հետո, երբ Հյու Հեֆներն ու Քրիստալ Հարիսը հունիսին չեղյալ հայտարարեցին իրենց նշանադրությունը, Հեֆները հայտնել էր, որ Հարիսն իրեն թույլ է տվել պահել իրենց շանը` Չառլիին:
Բայց այժմ Playboy ամսագրի հիմնադիր 85-ամյա Հյու Հեֆներն ասում է, որ ինքն ու իր նախկին հարսնացուն վիճում են շան խնամակալության համար:
Հեֆները People-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք երկուսս էլ սիրում ենք շնիկին: Ես նրան ասել եմ, որ եթե նա ցանկանում է պահել մատանին և «Բենթլի»–ն, ապա միգուցե ես կարող եմ շանը ինձ պահել: Հուսով եմ` մենք այս հարցը կկարողանանք լուծել: Ճիշտ է շունն արժեքավոր է, բայց 100.000 դոլար չարժե»: