Ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի 253-րդ խոշոր հարկատուն՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, 57 միլիոն դոլարով հյուրանոց է գնում արտասահմանում,
իսկ Հայաստանում ներդրում անող սփյուռքահային ճնշում են: Այս հարցն «Առաջին լրատվական»-ն ուղղեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին:
«Եթե կա վեճ, ավելի ճիշտը դատական կամ վարչական կարգով բողոքներ բերելն է»,- ասաց Ա. Մինասյանը և շարունակեց. «Իսկ թե ինչպե՞ս է ստացվում, որ ներդրողը կարող է նման իրավիճակում հայտնվել, կարծում եմ, դա մեր ողջ ներդրումային դաշտի թերությունն է, անհրաժեշտ օրենսդրական բացն ու իրավակիրառական վատ պրակտիկան»:










































