Այսօր Մոսկվայում «Ձախ ճակատ»–ի համակարգող Սերգեյ Ուդալցովի ձերբակալությունից հետո վերսկսվել են բողոքի ցույցերը:
Լև Պոնոմարյովը քաղաքապետարանի շենքի առաջ պիկետ է անում։ Նրա ձեռքի պաստառի վրա գրված է. «Այս ռեժիմը սպանում է Սերգեյ Ուդալցովին։ Ազատությո՛ւն Ուդալցովին»:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ Տվերսկոյի դատարանի հարևանությամբ հավաքվել են մոտ երեք հարյուր ընդդիմադիր ցուցարարներ: Դատարանը շրջապատված է եղել ոստիկաններով:
Հիշեցնենք, որ կիրակի օրը դատարանը՝ ոստիկանությանը չենթարկվելու համար Ուդալցովին ևս 10–օրյա ազատազրկման է ենթարկել։
ՌԴ կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը նշել է, որ կոմունիստ պատգամավորները պահանջում են անմիջապես ազատ արձակել ակտիվիստին:











































