Iran News-ի փոխանցմամբ, Իրանի խոհրդարանը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Բահրեյնում մարդու իրավունքների խախտումը։ Իրանցի պատգամավորները ՄԱԿ-ին կոչ են արել հավատարիմ մնալ կազմակերպության կանոնադրությանը, որում առանձին կետ կա նաև մարդու իրավունքների պահպանմանը հետևելու մասին։
Իրանական կողմը նշում է, որ Բահրեյնի իշխանություններն ուժի միջոցով ճնշում են հակակառավարական ելույթները, ապօրինաբար բանտերում են պահում և կտտանքների ենթարկում ցուցարարներին, ինչպես նաև նրանց սպառնում հեռացնել աշխատանքից։
Նշվում է, որ բողոքի ակցիաներին մասնակցելու համար աշխատանքից հեռացվել է մոտ 2000 մարդ։









































