Սիրիայի՝ ծագումով չերքեզ 115 քաղաքացիներ դիմել են ՌԴ և Ադիգեյի Հանրապետության ղեկավարությանը` խնդրելով օգնել Հյուսիսային Կովկաս հայրենադարձվելու հարցում: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Մենք` Սիրիայի ադիգներս (չերքեզ), հայտնվել ենք չափազանց դժվար իրավիճակում: Մեր ազգի համար ամենադժվար պահին միակը, ում կարող ենք դիմել օգնության և փրկության խնդրանքով, Ռուսաստանի Դաշնությունն է»,- գործակալությունը մեջբերում է «Ադիգե-Խասե չերքեզական խորհրդարանի» հանրապետական հասարակական շարժման գործադիր կոմիտեի դիմումը:
Նամակի հեղինակները նաև հայտնել են, որ իրենց միակ ցանկությունն է վերադառնալ իրենց նախնիների երկիր, խաղաղությամբ ապրել իրենց եղբայրների ու քույրերի հետ, ինչպես նաև ռուս ժողովրդի հետ:
Ադիգեյի հանրապետական կառավարության և քաղաքային իշխանությունների կողմից դեռ չի մեկնաբանվում Սիրիայի չերքեզների՝ իրենց քաղաքացիությունը փոխելու ցանկությունը:
Սիրիացի չերքեզների՝ Ռուսաստան հայրենադարձվելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել Սիրիայում ստեղծված ծանր դրությամբ: